Մորենո. «Դարչինյանի հետ մարտում վերահսկում էի իրավիճակը»
Աշխարհում
12:13 05/12/2011

Մորենո. «Դարչինյանի հետ մարտում վերահսկում էի իրավիճակը»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի գերչեմպիոն Անսելմո Մորենոն, ով դեկտեմբերի 3-ին ամերիկյան Անահայմում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանին և նվաճեց նաև IBO-ի վարկածով չեմպիոնի կոչումը, մեկնաբանել է իր հաղթանակը:
«Ես պատրաստվել էի խափանել Դարչինյանի պլանները և հաղթել նրան: Ողջ մարտի ընթացքում վերահսկում էի իրավիճակը և կարողացա հասնել իմ նպատակին»,- Մորենոյի խոսքերը մեջբերել է AP-ն:
 

Placeholder
Մորենո. «Դարչինյանի հետ մարտում վերահսկում էի իրավիճակը»