Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Կուլովանայի հետ
Սպորտ
11:52 05/12/2011

Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Կուլովանայի հետ

Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում ընթացող «Ձնծաղիկներ»-«Հին ձեռքեր» շախմատային մրցախաղին «Հին ձեռքերի» կազմում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մասնակցում է նաև Ռաֆայել Վահանյանը:

Առաջին տուրում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք` 2:2: Վահանյանը զիջել է Մարիա Մուզիչուկին: Երկրորդ տուրում հայ շախմատիստը ոչ-ոքի է խաղացել Եվա Կուլովանայի հետ, իսկ նրա թիմը հաղթանակ է տոնել 2,5:1,5 հաշվով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 

Placeholder
Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Կուլովանայի հետ