Մորենոն Դարչինյանին հաղթեց մրցավարների որոշմամբ
Աշխարհում
11:58 05/12/2011

Մորենոն Դարչինյանին հաղթեց մրցավարների որոշմամբ

Ամերիկյան Անահայմում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում Վիկ Դարչինյանը հանդիպեց Անսելմո Մորենոյի հետ: Նժարին թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով չեմպիոնի և WBA-ի վարկածով գերչեմպիոնի կոչումներն էին:
12 ռաունդից բաղկացած մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթող ճանաչեցին Մորենոյին` 115:112, 117:110 և 120:107 հաշիվներով:

Ավելի վաղ Դարչինյանի թիմը հայտարարել է, որ դա հայ մարզիկի վերջին ելույթն է բռնցքամարտի ռինգում, և 2012 թ. նա իր նորամուտը կնշի MMA-ում:
 

Placeholder
Մորենոն Դարչինյանին հաղթեց մրցավարների որոշմամբ