Լևոն Արոնյանը հաղթեց Շորտին և բարելավեց մրցաշարային գործերը
Սպորտ
14:40 06/12/2011

Լևոն Արոնյանը հաղթեց Շորտին և բարելավեց մրցաշարային գործերը

Լոնդոնում ընթացող «Դասական շախմատ» խոշոր մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Շորտին: Այժմ հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 4 միավոր և Նակամուրայի ու Կրամնիկի հետ միասին բաժանում է 3-5-րդ տեղերը: Առաջատարը Մագնուս Կառլսենն է` 7 միավոր արդյունքով: 5 միավորով նրան հաջորդում է Մակշեյնը:
Ադամսը, Անանդն ու Հոուելը վաստակել են 2-ական միավոր, իսկ Շորտը դեռ միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ավելացնենք, որ այսօր կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանգստանա, իսկ դեկտեմբերի 8-ին կխաղա առաջատարի` Մագնուս Կառլսենի հետ:
 

Placeholder
Լևոն Արոնյանը հաղթեց Շորտին և բարելավեց մրցաշարային գործերը