Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սանթոսի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը ճանաչվել է երկրի 2011 թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այդ կոչման համար պայքարում 19-ամյա խաղացողը գերազանցել է «Վասկո դա Գամայի» պաշտպան Դեդեին և «Կորինտիանսի» հարձակվող Լիեդսոնին: Այս մասին հաղորդում է «O Globo»-ն:
Ինքը` ֆուտբոլիստը, չի կարողացել մասնակցել հանդիսավոր արարողությանը, քանի որ այժմ գտնվում է Ճապոնիայում, որտեղ «Սանթոսը» պետք է մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 8-18-ն ընկած ժամանակահատվածում: