Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այս պահին ընթանում է ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը
Տնտեսություն
13:33 06/12/2011

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այս պահին ընթանում է ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այս պահին ընթանում է Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նիստը: Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԷԱԽ-ի խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԷԱԽ-ը ստեղծվել է 1996թ.-ին` Նախագահի հրամանագրով: Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ԱԷԱԽ-ը ստեղծվել է ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից: Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են` ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը և նախապատրաստումը, ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման վերաբերյալ ՀՀ նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:
Նշենք, որ Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և մասնագետներից:

Placeholder
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այս պահին ընթանում է ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը