«ՏաԹևեր»-ը մեկ շաբաթ չի աշխատի
Տնտեսություն
13:48 06/12/2011

«ՏաԹևեր»-ը մեկ շաբաթ չի աշխատի

Դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 19-ը «ՏաԹևեր» ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու` պայմանավորված շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:

Ըստ աղբյուրի, վերոհիշյալ ժամանակահատվածում «ՏաԹևեր» ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային փոփոխություններին. ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն) իրականացվելու են կառավարման համակարգերի եղանակային ռեժիմների փոփոխություններ:

Նշված ժամանակահատվածում շվեյցարական Գարավենտա-Դոպելմայեր ընկերության մասնագետների կողմից իրականացվելու է նաև ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ:

 

Placeholder
«ՏաԹևեր»-ը մեկ շաբաթ չի աշխատի