Յիրիկյան. Տնտեսության մեջ առաջընթաց ապահովելու հարցում բարի համբավ վաստակելը նույնքան կարևոր է, որքան` որակի ապահովումը
Տնտեսություն
18:10 06/12/2011

Յիրիկյան. Տնտեսության մեջ առաջընթաց ապահովելու հարցում բարի համբավ վաստակելը նույնքան կարևոր է, որքան` որակի ապահովումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կազմակերպության գործարար կառավարման փորձը ներկայացրել է Կառավարման ակադեմիայում:

Կառավարման ճիշտ ընտրված մոդելը հաջողության գրավականն է. այն ենթադրում է գործարար էթիկա, աշխատակիցների և հասարակության հանդեպ պատասխանատվություն, երկարաժամկետ ռազմավարություն և ազնիվ մրցակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ առաջնորդվել է Կորպորատիվ պատասխանատվության վրա խարսխված կառավարման մշակույթով:

«Ղեկավարի համար կառավարման համակարգի ճկունությունը նույնքան կարևոր է, որքան պրոֆեսիոնալ կադրերի հավաքագրումը: Երբ գործի հիմքում կա պատասխանատվություն, վստահություն և հարգանք` անխուսափելի է նաև հաջողությունը: Առաջընթաց են արձանագրում այն ընկերությունները, որոնց հաջողվում է հասարակության հանդեպ պատասխանատվությամբ դիմակայել մրցակցությանը և ժամանակի մարտահրավերների թելադրած դժվարություններին»,- ապագա մենեջերներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման փորձն օրինակ կարող է լինել Կառավարման ակադեմիայի ուսանողների համար: Դասախոսությանը հաջորդած հարցուպատասխանի արդյունքում ապագա մասնագետները տեղեկացել են, որ տնտեսության մեջ առաջընթաց ապահովելու հարցում բարի համբավ վաստակելը նույնքան կարևոր է, որքան` որակի ապահովումը, շուկայի վերլուծությունն ու կադրերի շարունակական վերապատրաստումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և կառավարման ակադեմիայի միջև սկսված համագործակցությունը վավերացվել է փոխգործակցության հուշագրով:

 

Placeholder
Յիրիկյան. Տնտեսության մեջ առաջընթաց ապահովելու հարցում բարի համբավ վաստակելը նույնքան կարևոր է, որքան` որակի ապահովումը