«Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցեր են քննարկել Բ. Սահակյանի մոտ
Քաղաքական
17:40 08/12/2011

«Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցեր են քննարկել Բ. Սահակյանի մոտ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հատուկ ուշադրություն է դարձվել զոհված զինծառայողների բնակարանային խնդիրների և «Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցերին:

Նախագահ Սահակյանը բնակարանային քաղաքականությունը համարել է երկրի սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրամասերից մեկը, որից մեծապես կախված է վերջինիս արդյունավետ իրականացումը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
«Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցեր են քննարկել Բ. Սահակյանի մոտ