Էրդողանի առողջությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում
Տարածաշրջան
17:52 08/12/2011

Էրդողանի առողջությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում

Թուրքիայում կասկածում են, որ վարչապետ Էրդողանը վատառողջ է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անդամներն անհագստացած են իրենց առաջնորդի՝ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակով:

Աղբյուրը նշում է, որ արդեն երկրորդ շաբաթն է, որ կառավարության նիստերն անցկացվում են առանց Էրդողանի:

Բացի այդ կասկածի տեղիք տվել է նաև այն հանգամանքը, որ վարչապետ Էրդողանին բուժող բժիշկների պնդմամբ վերջինս հետաձգել է իր այցը Քաթար:

Կասկածելի է նաև այն, որ Էրդողանը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ստամբուլում՝ վարչապետի տանը, բազմիցս ընդհատվել է Էրդողանի բժիշկների գրություններով, ովքեր պնդել են, որ վերջինս պետք է դադարեցնի իր հանդիպումները:

Աղբյուրը նաև նշում է, որ հասարակության մեջ Թուրքիայի վարչապետին վերջին անգամ տեսել են նոյեմբերի 26-ին մզկիթում աղոթելիս: Նոյեմբերի 26-ին վարչապետը աղիների վիրահատություն է տարել:

Իսկ Քրդական «Firat» գործակալությունը նշել է, որ նոյեմբերի 26-ին,  Էրդողանը` հասարակությունից գաղտնի, հաստ աղիքի քաղցկեղի կասկածանքով վիրահատության է ենթարկվել։

Placeholder
Էրդողանի առողջությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում