ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ
Տնտեսություն
15:04 09/12/2011

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կմեկնի ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի և աշխատակազմի հետ:

Տեղեկացնենք, որ համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի, կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ:

Հանձնաժողովի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ ՏՄՊՊՀ պատվիրակության կազմում են նաև Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը և Աշխատակազմի ղեկավար` Տիգրան Խեչոյանը:

 

Placeholder
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ