Սպառողների ազգային ասոցիացիան պարգևատրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ին
Տնտեսություն
18:03 09/12/2011

Սպառողների ազգային ասոցիացիան պարգևատրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերությունը Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է «Սպասարկման լավագույն մշակույթ» մրցանակով:

Բացի այդ, ընկերությունը ասոցիացիայի կողմից ստացավ հատուկ պատվոգիր` «Կապի և հեռահաղորդակցության ոլորտում ձեռք բերած հաջողությունների, մշտապես որակյալ սպասարկում կազմակերպելու և սպառողների վստահությունն անվերապահորեն վայելելու, սպառողական շուկայում կայուն տեղ զբաղեցնելու համար»:

Մրցանակաբաշխությունը կայացել է Հայաստանում սպառողական շարժման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողության շրջանակներում:

Սպառողների ազգային ասոցիացիայի հիմնական առաքելությունն է` պաշտպանել սպառողների իրավունքները տնտեսության բոլոր ոլորտներում, բարձրացնել սպառողների գիտակցությունը, կրթել նրանց` հնարավորություն ընձեռելով ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանելու սեփական շահերն ապրանքների ու ծառայությունների շուկայում, պայքարել ազգաբնակչության առողջության պահպանման և առողջ սերնդի ձևավորման համար:

Պարգևատրված ընկերությունները որոշվել են անկախ փորձագետների խմբի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի պատվավոր անդամների կողմից` մարքեթինգային և մոնիտորինգային երկարաժամկետ ուսումնասիրությունների հիման վրա:

Վեց տարիների ընթացքում, իր բաժանորդներին հնարավորինս մոտ լինելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է գործարկել սպասարկման կենտրոնների ընդգրկուն ցանց` ամբողջ հանրապետության տարածքում: Ընկերության ցանցային ծածկույթը հնարավորություն է ընձեռում սպասարկել ավելի քան 2.5 միլիոն բաժանորդի: Հիմնադրման առաջին օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է հիմնարար արժեքներով, որոնց մեջ կարևոր տեղ է զբաղեցնում իր բաժանորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելը:
 

Placeholder
Սպառողների ազգային ասոցիացիան պարգևատրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ին