Իմպրեսիոնիզմի հիմնադրի անավարտ կտավը 44 միլիոն դոլար է գնահատվել
Մշակույթ
09:53 10/12/2011

Իմպրեսիոնիզմի հիմնադրի անավարտ կտավը 44 միլիոն դոլար է գնահատվել

Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել հայտնի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի անավարտ նկարը, հայտնում է The Guardian-ը: 28 միլիոն ֆունտ կամ 44 միլիոն դոլար արժողությամբ կտավը կմնա Մեծ Բրիտանիայում մինչև 2012 թվականի փետրվար:

Սակայն ինչպես նշում է բրիտանական մամուլը, եթե ինչ որ մեկը լուրջ ցանկություն կհայտնի հավաքել անհրաժեշտ գումարը, որպեսզի նկարը մնա երկրում, ապա արգելքի ժամկետը կերկարացվի մինչև օգոստոս: Կտավը թվագրվում է 1868 թվականով: Մանեի մահից հետո այն գնել է բրիտանաբնակ մի ամերիկացի նկարիչ, ինչից հետո կտավը դուրս չի բերվել երկրից: Հատկանշական է, որ նկարը պահելու համար անհրաժեշտ գումարը ռեկորդային է Մանեի գործերի համար:

 

Placeholder
Իմպրեսիոնիզմի հիմնադրի անավարտ կտավը 44 միլիոն դոլար է գնահատվել