Լևոն Արոնյանն այսօր կխաղա Վլադիմիր Կրամնիկի հետ
Սպորտ
10:23 12/12/2011

Լևոն Արոնյանն այսօր կխաղա Վլադիմիր Կրամնիկի հետ

Լոնդոնում ընթացող «Դասական շախմատ» խոշոր մրցաշարի 7-րդ և 8-րդ տուրերում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց համապատասխանաբար Անանդի ու Հոուելի հետ: Այժմ նա իր ակտիվում 8 միավոր ունի և 5-6-րդ տեղերն է բաժանում աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հաշվետու տուրերում արդյունավետությամբ փայլեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Պարտության մատնելով Հոուելին ու Մակշեյնին` ռուս գրոսմայստերն իր միավորների քանակը հասցրեց 15-ի և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մագնուս Կառլսենը նախ հաղթեց Ադամսին, իսկ այնուհետև միավորը կիսեց Անանդի հետ ու 13 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում: Նրանից մեկ միավորով են հետ մնում Մակշեյնն ու Հիկարու Նակամուրան:
Շորտը վաստակել է 5, Հոուելը` 4, իսկ Ադամսը` 3 միավոր:

Ավելացնենք, որ այսօր կայանալիք վերջին` 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Կրամնիկն է: Մակշեյնը կխաղա Անանդի, Նակամուրան` Ադամսի, իսկ Շորտը` Կառլսենի հետ:
 

Placeholder
Լևոն Արոնյանն այսօր կխաղա Վլադիմիր Կրամնիկի հետ