Ազնավուրը խոստովանել է, որ ամուր է կանգնած ոտքերի վրա
Մշակույթ
15:10 12/12/2011

Ազնավուրը խոստովանել է, որ ամուր է կանգնած ոտքերի վրա

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր Կրեմլի պետական պալատի բեմում հանդես է գալու համերգային ծրագրով` ներկայացնելով իր նոր «Aznavour Toujours» («Ազնավուրն ընդմիշտ») ալբոմը: «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում երգիչն ասել է, որ չնայած Եվրոպայում շրջագայում է նոր ալբոմով` ներկայացնելով նոր երգեր, ՌԴ մայրաքաղաքում կհնչեն նաև բոլորի կողմից սիրված երգեր, քանի որ հասկանում է, թե ինչ է ցանկանում լսել ռուս հանդիսատեսը, որի հետ հանդիպում է բավականին հազվադեպ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Շ. Ազնավուրը Մոսկվայում վերջին անգամ համերգային ծրագրով հանդես է եկել 2007 թվականին ու ասել էր, որ դա հրաժեշտի համերգ է, բայց այժմ` 87-ամյա երգիչը խոստովանել է, որ ամուր է կանգնած ոտքի վրա:
 

Placeholder
Ազնավուրը խոստովանել է, որ ամուր է կանգնած ոտքերի վրա