Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Շիրակի մարզ: Նախարարը Գյումրիում հանդիպում կունենա Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԿԳ նախարարն աշխատանքային հանդիպումներ կունենա Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) և պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի գիտական խորհուրդների հետ:
Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև Շիրակի մարզում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարների հետ: