«Sauerland»-ը շարունակում է վստահել Արթուր Աբրահամին
Սպորտ
12:37 15/12/2011

«Sauerland»-ը շարունակում է վստահել Արթուր Աբրահամին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը երկարաձգել է պայմանագիրը «Sauerland Event» պրոմոուտերական ընկերության հետ: Այս մասին հայտնում է «Bild»-ը: Նոր համաձայնագրի ժամկետը կավարտվի 2014 թվականին:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 14-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Նրա մրցակիցը Պաբլո Օսկար Ֆարիասն է:
 

Placeholder
«Sauerland»-ը շարունակում է վստահել Արթուր Աբրահամին