Էնթոնի Հոփքինսը նաև երգում է
Մշակույթ
09:52 15/12/2011

Էնթոնի Հոփքինսը նաև երգում է

Հանրահայտ դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկելու է իր առաջին երաժշտական ալբոմը: Ձայնասկավառակում տեղ են գտել 9-ը երաժշտական կոմպոզիցիաներ: Այս տարվա հուլիսին օսկարակիր դերասանն առաջին անգամ կատարել է իր հեղինակային երգերը անգլիական Բիրմինհեմում` հանդես գալով տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Ըստ տեղական լրատվամիջոցների, սկավառակում ներկայացվելու են այդ համերգի ձայնագրությունները: Հոփքինսը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել դեռ 6 տարեկան հասակում, երբ հաճախել է դաշնամուրի դասերի: Հոփքինսի ալբոմը կթողարկվի 2012-ի հունվարին:

Placeholder
Էնթոնի Հոփքինսը նաև երգում է