Ռաֆիկ Թագիի մահվան դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունները հրապարակվել են
Իրավունք
18:12 15/12/2011

Ռաֆիկ Թագիի մահվան դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունները հրապարակվել են

Ադրբեջանի առողջապահության նախարարություն հայտարարել է հրապարակախոս Ռաֆիկ Թագիի մահվան դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունները: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, ըստ եզրակացության, Թագիի մահվան պատճառը՝ կրծքավանդակի, ինչպես նաև ներքին օրգանների դանակի բազմաթիվ հարվածներն էին, ինչպես նաև հետվիրաբուժական շրջանում արյան վարակումը, աղիքային սրտանոթային անբավարարությունը և այլն:

Թագիի հարազատները դժգոհություն են արտահայտել այն բանի կապակցությամբ, որ հիվանդանոցում պատշաճ բժշկական մոտեցում չեն ցուցաբերել նրան: Նրանք համոզված են, որ հիվանդի վիճակը հենց այդ պատճառով է վատացել:

Սակայն առողջապահության նախարարությունը այս հարցերի պատասխանները չի տալիս և փաստորեն պնդում է ավելի վաղ արված բժիշկների եզրակացությունը:

Հիշեցնենք, որ հրապարակախոս Ռաֆիկ Թագին ենթարկվել էր հարձակման և ստացել դանակի բազմակի հարվածներ, ու դա միայն այն պատճառով, որ վերջինս քննադատել էր իսլամական արժեքներ:

Placeholder
Ռաֆիկ Թագիի մահվան դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունները հրապարակվել են