Տոնական վիկտորինա` Opera Mini բրաուզեր օգտագործողների համար
Տնտեսություն
11:54 16/12/2011

Տոնական վիկտորինա` Opera Mini բրաուզեր օգտագործողների համար

Դեկտեմբերի 15-ից 28-ը, Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am կայքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել տոնական վիկտորինային և շահել արժեքավոր մրցանակներ` BlackBerry և HTC սմարթֆոններ, HTC Flyer պլանշետային համակարգիչներ:

Ընկերությունից հայտնում են, ոչ յուրաքանչյուր օր կտրվի մեկ հարց, որին ճիշտ պատասխանողներից 50-րդը կճանաչվի տվյալ օրվա հաղթող: Իսկ 50-ից պակաս ճիշտ պատասխան ստացվելու դեպքում, հաղթող կճանաչվի վերջին ճիշտ պատասխանող մասնակիցը:

Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ և թեթև դիտում: Այն հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել ամենաբազմազան էջեր և վայելել ինտերնետի անսպառ հնարավորությունները:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Placeholder
Տոնական վիկտորինա` Opera Mini բրաուզեր օգտագործողների համար