Ցուցադրվում է 10 պատվիրանների ամենահին օրինակը
Մշակույթ
09:48 17/12/2011

Ցուցադրվում է 10 պատվիրանների ամենահին օրինակը

Նյու Յորքի ցուցասրահներից մեկում սկսվել է հին հրեական ձեռագրերից մեկի պատառիկի ցուցադրությունը, որում Մովսեսի 10-ը պատվիրաններն են: Ցուցանմուշը 10 պատվիրաններով ամենահին ձեռագիրն է: Պատառիկը հրաշքով է փրկվել և պահպանման հատուկ պայմաններ է պահանջում: Այն հայտնաբերվել է 1952 թվականին Մեռյալ ծովի Հիրբետ-Կումրան քարանձավում: Այստեղի ձեռագրերը թվագրվում են մ.թ.ա 250-մ.թ. 68 թվականներով:

Գիտնականների խոսքով, դրանք ստեղծել է ոմն հուդայական աղանդ, որի անդամները անջատվել են հուդայականության հիմնական հոսանքից և ապրել անապատում:

Placeholder
Ցուցադրվում է 10 պատվիրանների ամենահին օրինակը