Արմեն Հովսեփյանի առաջին կոչումը
Աշխարհում
12:40 19/12/2011

Արմեն Հովսեփյանի առաջին կոչումը

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Վեռնոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Արմեն Հովսեփյանը հանդիպեց Խորխե Պիմենտելի հետ: 8 ռաունդից բաղկացած մենամարտը ժամկետից շուտ ավարտվեց: Արդեն երկրորդ ռաունդում Հովսեփյանը նոկաուտի ենթարկեց իր մրցակցին և հաղթանակ տոնեց: Հայ մարզիկը նվաճեց Կալիֆոռնիայի չեմպիոնի կոչումը ցածր միջինքաշային կարգում: Դա նրա առաջին մրցանակն է պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում:
 

Placeholder
Արմեն Հովսեփյանի առաջին կոչումը