Լոնդոնի «Արսենալը» հետևում է Հենրիխ Մխիթարյանի խաղին
Աշխարհում
14:13 19/12/2011

Լոնդոնի «Արսենալը» հետևում է Հենրիխ Մխիթարյանի խաղին

Լոնդոնի «Արսենալի» սկաուտ Սթիվ Ռոուլին թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տվել լրջորեն հետևել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Այս մասին հայտնում է arsenal-news.com-ը: Ռոուլին համոզված է, որ հայ ֆուտբոլիստը կարող է ստեղծագործական գործողություններով ուժեղացնել թիմի միջին գիծը, որի խաղն զգալիորեն տուժել է այն բանից հետո, երբ ակումբին հրաժեշտ տվեցին Սեսկ Ֆաբրեգասն ու Սամիր Նասրին: Նշվում է, որ ուկրաինական ակումբը Հենրիխ Մխիթարյանի համար կարող է պահանջել 8 մլն ֆունտ ստեռլինգ:
Ավելացնենք, որ Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանի թեկնածությունը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի համար:
 

Placeholder
Լոնդոնի «Արսենալը» հետևում է Հենրիխ Մխիթարյանի խաղին