ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Քաղաքական
15:42 19/12/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Ինչպես, ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում նախագահը մասնակցելու է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովներին:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Մոսկվայից, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաքում է և մի քանի ժամից կմասնակցի Կրեմլի Մեծ պալատում կայանալիք ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ անդամ մյուս երկրների գործընկերների հետ կմասնակցի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից ԱՊՀ 20-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Իսկ վաղը` տեղի կունենան ՀԱՊԿ, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովները

Հիշեցնենք, որ ԵվրԱզԷՍ-ում Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի: Կազմակերպության լիիրավ անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն նաև Մոլդովան և Ուկրաինան:

Placeholder
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա