Դավիդ Վիլյան կարող է մեկնել Ուկրաինա և Լեհաստան
Աշխարհում
12:34 20/12/2011

Դավիդ Վիլյան կարող է մեկնել Ուկրաինա և Լեհաստան

«Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյայի ոտքի վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Իսպանացի ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի մինչև 5 ամիս ժամանակ: Բժիշկների եզրակացությամբ` Վիլյան ոչ մեծ հնարավորություն ունի` շարք վերադառնալու Եվրոպայի 2012 թ. առաջնությունից առաջ, որը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում, հունիսի 8-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Վիլյայի ոտքը կոտրվել է աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի շրջանակներում կատարյան «Ալ-Սադդի» հետ կայացած հանդիպման ժամանակ:
 

Placeholder
Դավիդ Վիլյան կարող է մեկնել Ուկրաինա և Լեհաստան