Մարզական լրագրողները Հայաստանի թիվ մեկ մարզիկ ճանաչեցին  Ռոման Ամոյանին
Սպորտ
10:26 20/12/2011

Մարզական լրագրողները Հայաստանի թիվ մեկ մարզիկ ճանաչեցին Ռոման Ամոյանին

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են մրցաշրջան -2011- ի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 42 լրագրողներ:

Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանին:

Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.

1. Ռոման Ամոյան հ/հ ըմբշամարտ 346 միավոր

2. Արսեն Ջուլֆալակյան հ/հ ըմբշամարտ 300

3. Լևոն Արոնյան շախմատ 296

4. Հենրիկ Մխիթարյան ֆուտբոլ 237

5. Աղասի Աղասյան ծանրամարտ 151

6.Արթուր Ալեքսանյան հ/հ ըմբշամարտ 145

7.Յուրա Մովսիսյան ֆուտբոլ 140

8.Հարություն Մերդինյան մարմնամարզություն 129

9.Վլադիմիր Սարուխանյան բռնցքամարտ 124

10.Մուսա Մուրթազալիև ազատ ըմբշամարտ 111

Լավագույն թիմ է ճանաչվել աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Նրան հաջորդում են ֆուտբոլի և հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները:

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 14 մարզիկների անուններ.սամբիստներ Վաչիկ Վարդանյան, Հակոբ Առաքելյան, ծանրորդներ Արայիկ Միրզոյան, Հռիփսիմե Խորշուդյան, ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկի,Կառլեն Մկրտչյան, շախմատիստներ Էլինա Դանիելյան,Վլադիմիր Հակոբյան,Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, նավամոդելավար Հրաչյա Շահազիզյան, բռնցքամարտիկ Արմինե Սինաբյան, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեև, հրաձիգ Նորայր Բախտամյան:

Այս մասին մեր թղթակցին հայտնեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը:

Placeholder
Մարզական լրագրողները Հայաստանի թիվ մեկ մարզիկ ճանաչեցին Ռոման Ամոյանին