Հայաստանի կանանց հավաքականը նահանջեց 6-րդ հորիզոնական
Սպորտ
17:26 21/12/2011

Հայաստանի կանանց հավաքականը նահանջեց 6-րդ հորիզոնական

Թուրքիայում ընթացող աշխարհի շախմատի կանանց թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0:4 հաշվով պարտություն կրեց Չինաստանի ընտրանուց: Էլինա Դանիելյանը զիջեց Խոու Իֆանին, Լիլիթ Մկրտչյանը` Ջու Վենյունին, Լիլիթ Գալոյանը` Ժաո Հյուին, իսկ Մարիա Կուրսովան` Թան Ժհանգիային: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հաշվետու տուրից հետո մեր ընտրանին 2 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Իսկ առաջատարը Չինաստանի թիմն է, որը 6 միավոր ունի իր ակտիվում: Հնդկաստանի ու Ռուսաստանի հավաքականները վաստակել են 5-ական, իսկ Վրաստանի ու Վիետնամի թիմերը` 4-ական միավոր:
Ուկրաինայի և Հունաստանի ընտրանիները մեկական միավորով բաժանում են 8-9-րդ տեղերը, իսկ ՀԱՀ-ի թիմը միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
 

Placeholder
Հայաստանի կանանց հավաքականը նահանջեց 6-րդ հորիզոնական