Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Euronews». Թուրքական պատվիրակությունը փորձում է այնպես անել, որ Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվի օրինագծի քննարկումից
Փարիզ մեկնած թուրքական պատվիրակությունը փորձում է այնպես անել, որ Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվի խորհրդարանական՝ հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի քննարկումից: Հաղորդում է «Euronews»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, արդեն վատթարացել են Փարիզ-Անկարա հարաբերությունները:
Թուրքիայի նախագահը կոչ է արել՝ հրաժարվել օրինագծից: Սակայն Ֆրանսիայի կառավարությունը պնդում է, որ չի կարող դադարեցնել օրինագծի քննարկումը, եթե նույնիսկ ցանկանա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։