Խոսե Անխել Պոսոն «Ռեալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
Աշխարհում
18:17 21/12/2011

Խոսե Անխել Պոսոն «Ռեալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պայմանագրի ստորագրման հարցում պայմանավորվել է Մադրիդի «Ռեալի» 15-ամյա հարձակվող Խոսե Անխել Պոսոյի հետ: Այս մասին գրում է «Daily Mail»-ը: «Քաղաքաբնակները» նրա համար կվճարեն 100 հազար ֆունտ ստեռլինգ, թեպետ կարող էին անվճար ձեռք բերել նրա տրանսֆերը, քանի որ ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր չի ստորագրել մադրիդյան ակումբի հետ:

Պոսոյի ծնողները որոշել են տեղափոխվել Մանչեսթեր, քանի որ ակումբի ղեկավարությունը խոստացել է նրանց համար աշխատանք գտնել: Նրանք արդեն այցելել են Անգլիա` որդու համար դպրոց ընտրելու և տուն գնելու համար:
Անցած մրցաշրջանում Պոսոն 34 գոլ է խփել «Ռեալի» երիտասարդական թիմի կազմում: «Մանչեսթեր Սիթիից» բացի, Պոսոյի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Լիվերպուլն» ու «Չելսին»:
 

Placeholder
Խոսե Անխել Պոսոն «Ռեալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»