Սթիվ Ջոբսը հետմահու պարգևի է արժանացել
Մշակույթ
11:13 22/12/2011

Սթիվ Ջոբսը հետմահու պարգևի է արժանացել

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը հետմահու պարգևատրվել է «Գրեմմի»-ի հոգաբարձուների խորհրդի հատուկ պարգևով, տեղեկացրել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջը:

Ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխության հոգաբարձուների խորհուրդը այդպիսով իր հարգանքն է ցույց տվել երաժշտության աշխարհում Ջոբսի կատարած հեղափոխության համար, երբ ստեղծվեցին mp3-նվագարկիչ iPod-ը և դրան լրացնող երաժշտական օնլայն-խանութ համարվող iTunes-ը:

«Ջոբսն ստեղծել է ապրանք, տեխնոլոգիա, որը փոխել է երաժշտության, հեռուստահաղորդումների, ֆիլմերի ու նաև գրքերի օգտագործման ձևը», -ասված է մրցանակաբաշխության կայքէջում, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, 2012 թվականի փետրվարի 12-ին:
 

Placeholder
Սթիվ Ջոբսը հետմահու պարգևի է արժանացել