Վարչապետը շնորհավորեց էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ
Տնտեսություն
11:36 22/12/2011

Վարչապետը շնորհավորեց էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ

Դեկտեմբերի 22-ին Հայաստանում իրենց մասնագիտական տոնն են նշում էներգետիկները: Այդ առթիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստից առաջ շնորհավորեց համակարգի բոլոր աշխատակիցներին:

«Ցանկանում ենք նրանց բեղմնավոր աշխատանք, ընտանիքներում ջերմություն, ինչպես որ նրանք ապահովում են այսօր Հայաստանի բոլոր ընտանիքների համար ջերմություն»,-նշեց վարչապետը և հավելեց, որ այս տարվա ցուցանիշներն էներգետիկայի ոլորտում բավականին տպավորիչ են:

«Մի կողմից մենք արձանագրել ենք աճ, մյուս կողմից էլ էֆեկտիվության էական բարձրացում, որի արդյունքում կարողացանք էլեկտրաէներգիայի սակագները անփոփոխ թողնել: Կարծում եմ` էներգետիկները այս տարի կարող են հպարտանալ նաև 2011թ-ի արդյունքներով»,- ասաց Տ.Սարգսյանը:
 

Placeholder
Վարչապետը շնորհավորեց էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ