Միքելանջելոն մատչելի է նաև iPad-ի համար
Մշակույթ
09:46 23/12/2011

Միքելանջելոն մատչելի է նաև iPad-ի համար

Միքելանջելոյի նկարների և նամակների Վատիկանի գրադարանում պահվող հավաքածուն մատչելի է դարձել iPad-ի համար: Իտալացի հայտնի արվեստագետի ստեղծագործությունները կարելի է դիտել գրադարանի, National Geographic-ի և իտալական մի մարքեթինգային ընկերության թողարկած նոր հավելվածի օգնությամբ, հայտնում է ANSA գործակալությունը: Այն ներառում է 1534-1563թթ թվագրվող 111 ձեռագիր: Դրանց մեջ են Միքելանջելոյի նամակները, էսսեները, նկարները, ինչպես նաև նրա բանաստեղծությունների բնօրինակները:

Միքելանջելոն արվեստի պատմության մեջ է մտել որպես ականավոր քանդակագործ, ով մասնավորապես նկարազարդել է Սիքստինյան կապելլան: Բացի այդ, նա նաև բանաստեղծություններ է գրել: Մեր օրեր է հասել Միքելանջելոյի մոտ 300 բանաստեղծություն:

Placeholder
Միքելանջելոն մատչելի է նաև iPad-ի համար