Գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին
Մշակույթ
10:14 24/12/2011

Գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ ներկայացնելու է Գալա համերգ` նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին: Համերգին որպես մենակատար հանդես է գալու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով կատարելու է Բեթհովենի ջութակի կոնցերտ N 4-ը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբը հիմնադրել է Ալեքսանդր Սպենդիարյանը 1925 թվականին: Ալեքսանդր Սպենդիարյանից հետո նվագախումբը ղեկավարել են այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Դավիթ Խանջյանը, Վալերի Գերգիեւը, Լորիս Ճգնավորյանը: 2000թ-ից նվագախումբը ղեկավարում է Էդուարդ Թոփչյանը:

Տարբեր առիթներով նվագախմբի ելույթները ղեկավարել է նաև Արամ Խաչատրյանը: Նվագախմբի հետ ելույթներ են ունեցել Առնո Բաբաջանյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Զարուհի Դոլուխանյանը, Գոհար Գասպարյանը:

 

Placeholder
Գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին