Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին: Այս մասին տեղեկացնում է «Daily Mirror»-ը: Եթե կողմերը պայմանավորվեն, իտալացի մասնագետը մանչեսթերյան ակումբում կմնա մինչև 2015 թ., իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 5 մլն ֆունտ ստեռլինգ: Այսպիսով` Մանչինին կդառնա ամենաբարձր վարձատրվող մարզիչն Անգլիայում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 17-րդ տուրից հետո գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
Placeholder