Մարտակերտում նորակառույց հիվանդանոց է բացվել
Առողջություն
17:41 26/12/2011

Մարտակերտում նորակառույց հիվանդանոց է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել նորակառույց շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը կարևորել է նոր հիվանդանոցի նշանակությունը Մարտակերտ քաղաքի և ողջ շրջանի համար՝ ընդգծելով, որ նրա աշխատանքը մեծապես կնպաստի բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացմանը:

Բակո Սահակյանը նաև երախտագիտություն է հայտնել բարերար Ռալֆ Յիրիկյանին հիվանդանոցի կառուցմանը սատարելու համար՝ նշելով, որ այս նախագիծը հանդիսանում է մասնավոր հատվածի և պետության համագործակցության լավագույն օրինակներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Մարտակերտում նորակառույց հիվանդանոց է բացվել