Հայտնի են տարվա ամենաներբեռնվող ֆիլմերը
Մշակույթ
09:49 27/12/2011

Հայտնի են տարվա ամենաներբեռնվող ֆիլմերը

Կազմվել է այն ֆիլմերի ցանկը, որոնք ամենահաճախն են ներբեռնվել համացանցից 2011 թվականին: Ընդ որում, անցնող տարում նվազել է տեսահենների ակտիվությունը: Եվ այսպես առաջատարը «Ֆորսաժ-5» կինոնկարն է, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այն ներբեռնել են ավելի քան 9 միլիոն անգամ: Տասնյակում են «Արքան խոսում է», «Տղաների երեկույթը Վեգասում-2», «Տոր», «Մեկնարկային կոդ» և «Ես ու չորրորդը» ֆիլմերը: Լավագույն տասնյակը եզրափակում է «Հարրի Փոթթերը և մահվան նվերները. մաս 2» ֆիլմը՝ 6 միլիոն ներբեռնում:

Placeholder
Հայտնի են տարվա ամենաներբեռնվող ֆիլմերը