Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բ. Սահակյան. Այդ հաջողությունները հանդիսանում են սպորտի և մշակույթի միջոցով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու կարևոր միջոցներից
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է սպորտի և մշակույթի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը գոհունակություն ու երախտագիտություն է հայտնել հրավիրվածներին հաղթանակների ու ձեռքբերումների համար՝ նշելով, որ դրանով նրանք բարձր են պահել Արցախի անունն ու պատիվը:
Նախագահը նաև նշել է, որ այդ հաջողությունները հանդիսանում են սպորտի և մշակույթի միջոցով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային հանրությանը արժանավայել կերպով ներկայանալու, քաղաքակիրթ աշխարհում մեր արժանի տեղը զբաղեցնելու կարևոր միջոցներից մեկը:
Հանդիպման վերջում երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ է հանձնել 2011 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: