Հին հունական դրամը սահմանել է աճուրդային ռեկորդ
Մշակույթ
16:24 06/01/2012

Հին հունական դրամը սահմանել է աճուրդային ռեկորդ

Նյու Յորքում կայացած աճուրդում հին հունական դրամը վաճառվել է ռեկորդային գնով՝ դրամագիտական մյուս առարկաների համեմատ: Baldwin’s աճուրդային տան հաղորդագրության համաձայն, դրամը, որի վրա պատկերված է սատիրի գլուխ՝ հունական դիցաբանական անձ, վաճառվել է 3,25 միլիոն դոլարով: Մասնագետները անվանել են հունական այդ դրամը դրամների հավաքածուիի ամենաարժեքավոր իրը:

Աճուրդին հետևել են ավելի քան 200 կոլեկցիոներ: Պրոսպերո հավաքածուի դրամների վաճառքը տևել է մոտ 8 ժամ, վաճառվել է 642 առարկա: Նախնական տվյալներով, վաճառքից հավաքվել է 25 միլիոն դոլար:

Placeholder
Հին հունական դրամը սահմանել է աճուրդային ռեկորդ