Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում այսօր տրվում է Ժաննա դ’Արկի հիշատակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Ինչպես հայտնում է Իտառ-Տասը, այսօր լրանում է ազգային հերոսի 600-ամյակը: Այս առիթով Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կբացի հուշատախտակ՝ սուրբ Ժաննայի հայրենի գյուղի գյուղապետարանի շենքին: Ֆրանսիայի նախագահը կհանդիպի նաև Ժաննա դ’Արկի ժամանակաշրջանը ուսոմնասիրող պատմաբաններին:
Ժաննա դ’Արկը Ֆրանսիայի ազգային հերոսուհի է, կաթոլիկ եկեղեցու սուրբ: Հարյուրամյա պատերազմի (1337–1453 թթ.) ժամանակ գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու Ֆրանսիայի ազատագրման խնդիրը: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429 թ-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս:
Մի շարք հաղթանակներից հետո Ժաննան բանակն առաջնորդել է դեպի Ռեյմս քաղաք, որի ազատագրումից հետո՝ 1429 թ-ի հուլիսի 17-ին, թագադրել է Կառլոսին՝ որպես Կառլոս VII թագավոր: Դրանով վերականգնվել է Ֆրանսիայի պետական անկախությունը: Սակայն ժողովրդական պատերազմի ծավալն ու Ժաննա դ’Արկի մեծ հեղինակությունը վախեցրել են թագավորին ու ֆրանսիական ազնվականությանը: 1430 թ-ի մայիսի 23-ին պաշարված Կոմպիեն քաղաքից հեռանալիս Ժաննա դ’Արկին գերել են անգլիացիների հետ համագործակցող բուրգունդացիները և 10 հզ. ոսկով վաճառել անգլիացիներին: Վերջիններս, մի ամբողջ տարի Ժաննային բանտում պահելով, հայտարարել են, թե նա կախարդուհի է: Ռուան քաղաքում եկեղեցական դատարանը Ժաննային մեղադրել է հերետիկոսության և հմայության համար. 1431 թ-ի մայիսի 30-ին Ինկվիզիցիայի (կաթոլիկ եկեղեցու դատական և քննչական