Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին
Սպորտ
12:30 09/01/2012

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին

Հունվարի 11-22-ը Երևանում կանցկացվի Հայաստանի շախմատի 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը` գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանի, Զավեն Անդրիասյանի, Ավետիք Գրիգորյանի, Հրանտ Մելքումյանի, Արման Փաշիկյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Սամվել Տեր-Սահակյանի, Աշոտ Անաստասյանի, Արտաշես Մինասյանի, Լևոն Բաբուջյանի, Հրայր Սիմոնյանի, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Նույն օրերին Երևանում կանցկացվի Հայաստանի կանանց 67-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Մասնակիցների թվում են 12 շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Մարիա Կուրսովան, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Նաիրա Մովսիսյանը:

Placeholder
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին