Լիոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ տիրացավ «Ոսկե գնդակին»
Աշխարհում
13:21 10/01/2012

Լիոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ տիրացավ «Ոսկե գնդակին»

Կատալոնյան «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին անընդմեջ երրորդ անգամ տիրացավ «Ոսկե գնդակին»: Պատվավոր մրցանակը 24-ամյա ֆուտբոլիստին հանձնվեց Ցյուրիխում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Արգենտինացուց բացի, մրցանակին հավակնում էին նաև Խավին ու Քրիշտիանու Ռոնալդուն:

Նշենք, որ Մեսսին պատմության մեջ երկրորդն է, ում հաջողվել է անընդմեջ երեք անգամ ստանալ «Ոսկե գնդակը»: 80-ական թթ. միջնամասում նման պատվի է արժանացել ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
 

Placeholder
Լիոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ տիրացավ «Ոսկե գնդակին»