Հոլանդական տեխնոլգիաներով բանջարեղենի աճեցման երկրորդ արտադրամասը կբացվի Էջմիածնում
Տնտեսություն
14:00 13/01/2012

Հոլանդական տեխնոլգիաներով բանջարեղենի աճեցման երկրորդ արտադրամասը կբացվի Էջմիածնում

Արմավիրում շարունակվում է ՀՀ նախագահի աշխատանքային այցը: Սերժ Սարգսյանը քիչ առաջ եղավ Էջմիածին քաղաքի մոտ գործող «Ամստեր ֆլաուերզ» հայ - հոլանդական համատեղ ձեռնարկության արտադրամասում, որտեղ ծանոթացավ հոլանդական տեխնոլոգիաներով աճեցվող լոլիկի, պղպեղի, վարունգի և սնկի մշակմանը:

Նշենք, որ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006-ին, անցած տարվանից Էջմիածնի մոտ կառուցվում է երկրորդ արտադրամասը: Նախատեսվում է, որ օրական միջին արտադրանքը կկազմի 2000 կգ:

Լրագրողների հետ զրույցում «Ամստեր ֆլաուերզ» և «Բիգա» հայ-հոլանդական ձեռնարկությունների համասեփականատեր Սամվել Պետրոսյանն ասաց, որ արտադրանքը միտված է բավարարել երկրի ներքին պահանջարկը: Panorama.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ արտադրանքի գինը բարձր չի լինելու, որպեսզի այն մրցունակ լինի ներկրվող բանջարեղենի համեմատ:

Վերջինս միաժամանակ դժգոհեց, որ բավարար մակարդակով մասնագիտացված կադրեր չկան: Ներկայումս այստեղ 21 մարդ է աշխատում Երևանից և Էջմիածնից, թեև բերքահավաքի սեզոնին ակնկալվում է, որ աշխատատեղերը կավելանան ավելի քան երկու անգամ:

Ձեռնարկության գլխավոր մենեջեր Մայքլ Լա Քրոփը հայտնեց, որ նման ձեռնարկություններ մտադիր են բացել նաև Վրաստանում ու Ադրբեջանում: Իսկ թե ինչու են առաջինը բացել Հայաստանում, նա պատասխանեց, որ հայաստանյան շուկան բավականին լավ է, իսկ պայմանները` հարմար:
 

Placeholder
Հոլանդական տեխնոլգիաներով բանջարեղենի աճեցման երկրորդ արտադրամասը կբացվի Էջմիածնում