Իրանն ատոմային ռումբ ստեղծելու բավարար տեխնոլոգիաներ չունի. փորձագետ
Քաղաքական
09:52 13/01/2012

Իրանն ատոմային ռումբ ստեղծելու բավարար տեխնոլոգիաներ չունի. փորձագետ

Իրանից շուրջ 1 տարի կպահանջվի ստանալու 20 տոկոսանոց հարստացված ուրանի այն քանակությունը, որը կբավականացնի 1 ատոմային ռումբ ստեղծելու համար: «Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Օլլի Հեյնոնենը:

Նա ընդգծել է, որ ներկա ծավալների պահպանության դեպքում տարեվերջին Իրանը կարող է ունենալ մոտ 250 կգ հարստացված ուրան: Սակայն, ըստ փորձագետի, դա չի նշանակում, որ Իրանը կարող է այդ ժամանակահատվածում ատոմային ռումբ ստեղծել, քանի որ այդ գործընթացը համալիր է և պահանջում է ճշգրիտ տեխնոլոգիաներ, իսկ Իրանում դրանք չեն բավարարում:

Placeholder
Իրանն ատոմային ռումբ ստեղծելու բավարար տեխնոլոգիաներ չունի. փորձագետ