«Քադաֆի»-ով թղթադրամները դուրս են բերվում շրջանառությունից
Տնտեսություն
09:58 14/01/2012

«Քադաֆի»-ով թղթադրամները դուրս են բերվում շրջանառությունից

Լիբիայում պատրաստվում են շրջանառությունից հանել այն թղթադրամները, որոնց վրա պատկերված է Քադաֆին: Այս մասին նախօրեին հայտարարել է երկրի Կենտրոնական բանկը:

Հիմնականում, նշում է Lenta.ru-ն, շրջանառությունից դուրս կգան 50 դինարանոց թղթադրամները, որոնք ներկայում հանդիսանում են Լիբիայում շրջանառվող ամենամեծ արժեք ունեցող թղթադրամները: Դրանց վրա Քադաֆին պատկերված է արևային ակնոցներով: Քաղաքացիները մինչև սույն թվականի մարտի 15-ը հնարավորություն կունենան փոխանակել այդ թղթադրամները:

Ավելի ուշ շրջանառությունից դուրս կբերվեն նաև մնացած բոլոր թղթադրամները` Լիբիայի նախկին առաջնորդի պատկերով: Նման որոշման հիմնական դրդապատճառն այն է, որ թղթադրամները հիշեցնում են լիբիացիներին Քադաֆի-բռնակալի ռեժիմի մասին:

Placeholder
«Քադաֆի»-ով թղթադրամները դուրս են բերվում շրջանառությունից