Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բելգիական Բորինաժ քաղաքի իշխանությունները որոշել են վերանորոգել այն տունը, որտեղ 1878 թվականին կանգ էր առել Վինսենթ Վան Գոգը: The Art Newspaper-ի տվյալներով, նախատեսվում է, որ 2015 թվականին շենքը բաց կլինի տուրիստների համար:
Պատանեկության տարիներին Վան Գոգը ցանկացել է միսիոներ դառնալ, դրա համար սկզբում սովորել է Բրյուսելի մոտ գտնվող բողոքականների միսիոներական դպրոցում, այնուհետ գնացել է Բելգիայի հարավում գտնվող հանքափորների քաղաք: Այնտեղ նա մնացել է մոտ մեկուկես տարի: Վան Գոգն ապրել է ֆերմերներից մեկի ընտանիքում: