Սուեզը 5.22 մլրդ դոլար եկամուտ է ապահովել Եգիպտոսին
Տնտեսություն
10:01 16/01/2012

Սուեզը 5.22 մլրդ դոլար եկամուտ է ապահովել Եգիպտոսին

2011թ-ին Եգիպտոսը Սուեզի ջրանցքի շնորհիվ աշխատել է 5.22մլրդ դոլար . այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ըստ այդմ, 2010թ-ի համեմատ Սուեզը 456 մլն դոլարով ավելի շատ եկամուտ է ապահովել:

Միևնույն ժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ 2011թ-ի ընթացքում ջրանցքով անցել է 17 799 նավ, ինչը 1,1 պակաս է, քան 2010-ին էր ու թերևս անհասկանալի է, թե ինչպես է ավելի եկամուտ արձանագրվել:

Ջրանցքի շահագործման դիմաց ստացվող մաքսատուրքերը եգիպտական բյուջեի հիմնական եկամուտն են ապահովում` տուրիզմից ստացվող գումարներին զուգահեռ: Վերջին երեք տարիների ընթացքում դրանց գումարը չի փոփոխվել, սակայն անցած դեկտեմբերին եգիպտական իշխանությունները հայտարարեցին, որ 2012թ-ի մարտից մաքսատուրքերը կավելանան երեք տոկոսով:

Հիշեցնենք, Սուեզի երկարությունը 193 կմ է, այն կապում է Կարմիր ու Միջերկրական ծովերը և հանդիսանում է Եվրոպայից Ասիա բեռնափոխադրումների հիմնական ճանապարհ:

Placeholder
Սուեզը 5.22 մլրդ դոլար եկամուտ է ապահովել Եգիպտոսին