Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱԿ-ի ներսում համամասնական ցուցակի անցողիկ տեղերում ընդգրկվելու համար պայքարն արդեն սկսված է: 18 կուսակցությունից ու տարբեր միավորներից բաղկացած քաղաքական այս ուժի ներսում առանձին կուսակցությունների ղեկավարները սկսել են ներկայացնել իրենց պահանջները:
ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, իր կուսակցության համար երեք տեղ է պահանջել ընտրացուցակի անցողիկ մասում:
«Ոչինչ իրենից չներկայացնող, երեք հոգուց (Լյուդմիլա Սարգսյան, Գուրգեն Եղիազարյան, Արարատ Մկրտչյան) կազմված կուսակցությունը երեք հատ անցողիկ տեղ է պահանջել, նման ամբիցիաներ ունի: Դե մյուսների դեպքում պատկերացրեք ինչ կլինի»,-մեզ հետ զրույցում հայտնեց աղբյուրը:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ՀԱԿ-ի ներսում ընտրացուցակի հետ կապված այլ խնդիրներ էլ են առաջացել: «Այնքան խնդիրներ կան, որ Դավիթ Շահնազարյանն ասում է, ես չեմ մասնակցի ընտրություններին»:
Հիշեցնենք, որ օրերս «Առաջին լրատվականը» գրել էր. «Ինչպես տեղեկացնում են «Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրները, օրերս իր մտերիմների շրջանում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին` ո՛չ համամասնական, ո՛չ մեծամասնական ցուցակով»:
Պարզաբանում ստանալու համար ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը խմբագրության զանգերը թողեցին անպատասխան:
Նախորդող հրապարակում`
Սիրունյան. ՀԱԿ-ում կռիվը սկսելու է ցուցակը գրելուց