Ազդեցիկ մարդկանց պատկանող խանութները շուտով կքանդվեն
Օրվա մամուլ
11:07 18/01/2012

Ազդեցիկ մարդկանց պատկանող խանութները շուտով կքանդվեն

«Հայացքը» հիշեցնում է, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո հայտարարեց, որ Աբովյան փողոցը կվերադարձնի երևանցիներին: Ասել է թե` Կարեն Կարապետյանի սկսած գործը ավարտին կհասցնի: Խոսքը վերաբերում է հիշյալ փողոցի կապիտալ շինությունների ու կրպակների ապամոնտաժմանը: Շինություններ, որոնք այլանդակում են նախկին Աստաֆյանի տեսքը: «Եվ ահա ազդեցիկ մարդկանց պատկանող անճոռնի խանութները մի քանի օրից կքանդվեն: Երեկ երեկոյան հայտնի «Գարդերոբը» և նրա հարակից խանութները փակվեցին»,-գրում է թերթը:

Placeholder
Ազդեցիկ մարդկանց պատկանող խանութները շուտով կքանդվեն