Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն
Տնտեսություն
14:40 19/01/2012

Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակարանային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին: Զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ բնակարանային ծրագրերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում և հանդիսանում են հանրապետության սոցիալական համակարգի բարելավման կարևորագույն բաղադրամասերից մեկը` հատկապես հաշվի առնելով նրանում սոցիալապես անապահով խմբերի ընդգրկվածությունը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ, չնայած վերջին տարիների ընթացքում բավականին մեծածավալ աշխատանքների իրականացմանը, որոշ ուղղություններում դեռևս կան լուրջ անելիքներ: Դա պահանջում է առկա թերացումների համապարփակ վերլուծություն` հետագայում այդ ամենը հաշվի առնելով նոր ծրագրերի իրագործման ընթացքում: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն