Մոուրինյո. «Եթե Պեպեն միտումնավոր կոխկրտել է Մեսսիին, ապա նրան անհրաժեշտ էր պատժել»
Աշխարհում
15:38 19/01/2012

Մոուրինյո. «Եթե Պեպեն միտումնավոր կոխկրտել է Մեսսիին, ապա նրան անհրաժեշտ էր պատժել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Բարսելոնից» 1:2 հաշվով կրած պարտությունն Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում:

«Հասկանում եմ, որ այսօրվա պարտության միակ պատասխանատուն ես եմ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է AS-ը:- Հաղթանակը շատ տերեր ունի, իսկ պարտությունը` միայն մեկ: Այդպես եղավ նաև Իսպանիայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում: Ինչ վերաբերում է Պեպեի մասնակցությամբ դրվագին, ես չեմ տեսել, թե ինչ է եղել այնտեղ: Պետք է ուսումնասիրեմ տեսագրությունը, և եթե ֆուտբոլիստը միտումնավոր կոխկրտել է Մեսսիին, ապա նրան, իհարկե, անհրաժեշտ էր պատժել: Բայց նա այսօր շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց, ինչպես և Քրիշտիանու Ռոնալդուն»:
 

Placeholder
Մոուրինյո. «Եթե Պեպեն միտումնավոր կոխկրտել է Մեսսիին, ապա նրան անհրաժեշտ էր պատժել»